27/02/2020 12:27
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Էստոնիայում
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել Էստոնիայում, հայտնել է երկրի սոցիալական գործերի նախարար Տանել Կիյկը:
«Այսօր առավոտյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Էստոնիայում նախօրեի երեկոյի դրությամբ հայտնաբերվել է առաջին վարակվածը: Խոսքը Էստոնիայի մշտական մի բնակչի մասին է, որը նրա քաղաքացին չէ: Ավելի ստույգ տեղեկատվություն կտրամադրի առողջապահության դեպարտամենտը»,- հայտարարել է նա ETV հեռուստաալիքին: