27/02/2020 19:10
Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է երեքի
Հունաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է երեքի, այդ թվում՝ Աթենքում հայտնաբերվել է մեկ դեպք, հայտնում է «Greek Reporter» առցանց հրատարակությունը:
Հրապարակման համաձայն՝ մի երիտասարդ կնոջ մոտ, որը հոսպիտալացվել է մայրաքաղաքի հիվանդանոցում, ախտորոշվել է կորոնավիրուս: Հաղորդվում է, որ նա վերջերս մեկնել էր Իտալիա, որտեղ նկատվում է կորոնավիրուսի բռնկում:
Երկրի հյուսիսում գտնվող Սալոնիկ քաղաքում հայտնաբերվել է ևս երկու դեպք: Կորոնավիրուս է ախտորոշվել մեկ կնոջ և նրա երեխայի մոտ:
Այս դեպքերի կապակցությամբ իշխանությունները չեղյալ են հայտարարելու բոլոր տոնակատարությունները՝ նվիրված հունական բարեկենդանին: