27/02/2020 17:25
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է
Ֆրանսիան դեռ բախվելու է կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն արդյունավետորեն պայքարելն է հիվանդության դեմ, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հինգշաբթի առավոտյան Մակրոնը ժամանել է Փարիզի 13-րդ օկրուգում գտնվող «Pitie-Salpetriere» հիվանդանոց:
Չորեքշաբթի երեկոյան այս հաստատությունում մահացել էր կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:
«Մենք կանգնած ենք ճգնաժամի առջև, գալիս է համաճարակ .. Մեր պարտականությունն է լավագույնս դիմակայել դրան», - հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը՝ հիվանդանոցի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։