27/02/2020 15:14
Եվս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
«Այո՛, կորոնավիրուսի թեստը դրական էր: Անհանգստանալու կարիք չկա, ես կարանտինում են: Աստված տա` մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը», - ասել է պատգամավորը՝ IRIB հեռուստառադիո ընկերության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Զուլնուրը Կումա քաղաքից է, որտեղ ներկայումս կորոնավիրուսով վարակի դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:
Իրանցի մեկ այլ խորհրդարանական` Մահմուդ Սադեկին, ավելի վաղ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով:
Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 139-ի, որից 19-ը` մահացու ելքով: