27/02/2020 16:06
Մեր պետությունը պետք է շատ ինտենսիվ ջանքեր գործադրի՝ ճանապարհային նշանների կահավորման ուղղությամբ. ՄԻՊ
Մեր երկրում առկա են ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրներ` ճանապարհային գծանշումների բացակայություն, երթևեկության ծանրաբեռնվածություն, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կայանման խնդրին բախվում են մեծամասամբ տաքսիների վարորդերն ու առաքիչները, որոնք հաճախ ստիպված են լինում կայանել երկրորդ գծում։ Տուգանքներ կիրառելն այս պայմաններում, կարծում եմ, արդարացված չէ, որովհետև որքան բարձր է միջամտությունը մարդու իրավունքին, պետությունն այնքան մեծ ջանքեր պետք է գործադրի՝ համաչափության թեստը հհաղթահարելու ուղղությամբ։ Մեր պետությունը պետք է շատ իտենսիվ ջանքեր գործադրի՝ ճանապարհային նշանների կահավորման ուղղությամբ»: