28/02/2020 12:36
Բանակում պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն են. Գաբրիել Բալայան
Բանակում պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն են։ Շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, լրագրողնրի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում խաղաղ պայմաններում աննախադեպ թվով զոհեր ունենալու թեմային։
Նա միաժամանակ ձեռնպահ մնաց հայտնել՝ արդյոք բանակում նոր պաշտոնանկություններ սպասվում են, թե ոչ։
Ինչ վերաբերում բանակում կանոնադրական բուն խնդիրներին, Գաբրիլ Բալայանն ասաց.
«Շատ աշխատելու տեղ ունենք՝ ծառայության պայմաններից սկսված։ Դեպքերը որևէ ձևով ներելի չեն, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ գործ ունենք ողջ մարդկանց հետ։ Որևէ բան ոչ ճիշտ մեկնաբանելը կարող է ճակատագրեր խեղել», - ասաց նա։
Փոխնախարարը կրկին հիշեցրեց, որ վերջին 13 դեպքից մի քանիսը մահվան դեպքեր են, ոչ թե զոհվելու։