28/02/2020 10:07
«Հրապարակ». Հանրաքվեով պայմանավորված՝ կառավարությունում կրճատումներն առժամանակ դադարեցվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմի օպտիմալացման ծրագիրը, ինչպես հայտնի է, ընթացքի մեջ է։ Սակայն, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են։ Ավելին՝ անգամ հակառակ գործընթացն է նկատվում։
Կառավարության կայքից տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշման մասին․ «2018 թ․ հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման հավելվածում «300» թիվը փոխարինել «302» թվով»։ Խոսքն արդարադատության նախարարության մասին է»: