28/02/2020 17:17
Հունաստանն ուժեղացրել է Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը
Հունաստանը ուժեղացրել է Թուրքիայի հետ ծովային և ցամաքային սահմանների պաշտպանությունն Անկարայի հայտարարությունների ֆոնին՝ Սիրիայից Եվրոպա փախստականների հոսքի զսպումը դադարեցնելու վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հունաստանի կառավարությունում աղբյուրին:
Աղբյուր հայտնել է, որ Աթենքը մշտական կապի մեջ է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ կապված Սիրիայի Իդլիբում տիրող իրավիճակի հետ:
«Հունաստանը հնարավորինս ուժեղացրել է իր ցամաքային և ծովային սահմանների պաշտպանությունը: Իդլիբում իրադարձությունների զարգացումից հետո Աթենքը մշտական կապի մեջ է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ», - ասել է աղբյուրը: