28/02/2020 16:13
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք
Կորոնավիրուս է ախտորոշվել իսրայելացի մի կնոջ մոտ, որը կապ է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ:
Հինգշաբթի լրատվամիջոցները հայտնել էին, որ Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
«Մեկ այլ հիվանդի մոտ, որը սերտ կապեր ուներ Իտալիայից վերադարձած հիվանդի հետ, ախտորոշվել է կորոնավիրուսով», - ասված է Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ::
Նշվում է, որ հիվանդը տեղափոխվել է մեկուսարան: