28/02/2020 19:05
Նյու Դելիում անկարգությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 42-ի
Նյու Դելիում «Քաղաքացիության մասին նոր օրենքի» հակառակորդների և կողմնակիցների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում են «Գուրու Թեգ Բահադուր» հիվանդանոցի բուժաշխատողները:
Երկուշաբթի Նյու Դելիի մի քանի տարածքներում՝ Մաջիփուրում, Ջաֆրաբադում, Չանգ Բագհում և Կառալ Նագարում, սկսվել են բախումներ քաղաքացիության մասին նոր օրենքի կողմնակիցների և հակառակորդների միջև:
Բախումներից հետո, Հնդկաստանի մայրաքաղաքում իշխանությունները պարետային ժամ են սահմանել, իսկ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քաջրիվալը կոչ է արել կառավարությանը զորք մտցնել այդ տարածքներում: