28/02/2020 17:38
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև: Զրույցը մանրամասն էր, այն նվիրված էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի դեէսկալացիոն գոտու հետ կապված նախնական պայմանավորվածությունները կյանքի կոչվեն», - ասել է նա:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև մոտ ապագայում այս կամ այն մակարդակի վրա Իդլիբի հարցով կապի մեջ լինելու հնարավորությունը: