28/02/2020 11:40
Ռուսաստանը դադարեցրել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր
Ռուսաստանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Իրանի քաղաքացիների մուտքը երկիր, ասվում է կառավարության կայքում:
Ըստ կառավարության՝ միջոցառումները սկսել են ուժի մեջ մտնել փետրվարի 28-ի կեսգիշերից:
«Որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Իրանի այն քաղաքացիների մուտքը երկիր, որոնք ժամանում են ուսման և աշխատանքի, ինչպես նաև մասնավոր, զբոսաշրջային և տարանցիկ նպատակներով», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, կառավարությունը հանձնարարել է Ռուսաստանի արտգործնախարարությանը ժամանակավորապես դադարեցնել վիզաների գրանցման և տրամադրումը Իրանի քաղաքացիներին: