28/02/2020 13:27
Մոնղոլիան հաստատել է նախագահին կարանտին տեղափոխելու մասին լուրերը
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագին Բաթուլգիի վարչակազմի մամուլի ծառայությունը РИА Новости-ին հաստատել է ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե պետության ղեկավարը կարանտին է տեղափոխվել՝ Չինաստանից վերադառնալուց հետո, որտեղ նա գտնվում էր պաշտոնական այցով:
Մոնղոլիայի նախագահը փետրվարի 27-ին այցելել է Չինաստան, ուղևորության ընթացքում նա բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Չինաստանի վարչապետ Լի Կեցիյանի հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մոնղոլիայի նախագահը մեկուսացված է եղել 14 օրով՝ Չինաստան մեկօրյա այցի ավարտից հետո, որը կատարվել է կորոնավիրուսների բռնկման ֆոնի վրա: