28/02/2020 11:59
Լիտվայում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել
Լիտվայում հաստատվել է COVID-19-կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Լիտվայի առողջապահության նախարարությունը:
Պացիենտը մեկուսացվել է Շյաուլյայեի հիվանդանոցներից մեկում: Ինչպես նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ, նա վարակվել է իտալական Վերոնայում և փետրվարի 24-ին վերադարձել Լիտվա:
Կինը հիվանդության թեթև ախտանիշներ ունի, ջերմություն չկա: Հիվանդին հետևում են մասնագետները: