28/02/2020 15:54
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը
Վրաստանում բժիշկները հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Ըստ նրա՝ Վրաստանի քաղաքացին վիրուսով վարակվել է Իտալիայի տարածքում:
«Առողջական վիճակը բավարար է։ Բժիշկները նրա առողջության մոնիթորինգ են իրականացնում», - ասել է նա: