28/02/2020 15:15
Կորոնավիրուսը հղի մորից կարող է փոխանցվել պտղին
Չինացի բժիշկներն ու կենսաբանները գտել են առաջին ապացույցը, որ նոր կորոնավիրուսը կարող է ներթափանցել պլացենտայի հյուսվածքներ և մորից փոխանցվել իր ապագա երեխաներին: Նրանք այս մասին հոդված են հրապարակել «bioRxiv» էլեկտրոնային գիտական գրադարանում:
«Մենք վաղուց գիտեինք, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց այլ անձի, բայց դրա ուղղահայաց տարածման հավանականությունը շարունակում էր մնալ քննարկման առարկա: Մենք ցույց տվեցինք, որ ACE2 ընկալիչները, որոնք հարձակվում են վիրուսի վրա, առկա են մեծ քանակությամբ պլացենտայում և պտղի ապագա թոքերի հյուսվածքներում ինչպես նաև շատ այլ հյուսվածքներում», - գրում են հետազոտողները:
Կորոնավիրուսը, որն առաջացրել է թոքաբորբի բռնկում Չինաստանում և մի շարք այլ երկրներում, թոքերի բջիջները ծածկող ACE2 սպիտակուցային մոլեկուլների միջոցով ներթափանցում է մարդու և կաթնասուների թոքեր: