28/02/2020 13:04
Թուրքիայում հիմնական սոցիալական ցանցերը դադարել են աշխատել
Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիայում խափանումներով են սկսել աշխատել Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը և YouTube-ը:
Լրատվամիջոցները հայտնում են նաև երկրում Google-ի հասանելիության հետ կապված խնդիրների մասին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Իդլիբում 33 թուրքական զինծառայողների մահվան մասին՝ կառավարական ուժերի կողմից օդային հարձակման ժամանակ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է:
Թուրքիայում սոցիալական ցանցեր մուտք գործելու դժվարությունները սկսվել են գիշերը զինվորականների մահվան մասին առաջին զեկույցներից հետո, հայտնում է РИА Новости-ն: Նախորդ անգամ նման խնդիրներ նկատվել էին խոշոր ահաբեկչական հարձակումներից հետո և 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի ժամանակ: