28/02/2020 11:09
«Ռոսատոմն» աջակցում է 2026-ից հետո ՀԱԷԿ շահագործման ժամկետը երկարաձգելու գաղափարին. Յուրի Սվիրիդենկո
«Ռոսատոմ» կորպորացիան ատոմակայանների շահագործման ժամկետները կրկնակի երկարաձգելու փորձ ունի, «Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանն ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:
«Այստեղ խոսվեց 2026 թվականից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին: Մենք աջակցում ենք այդ գաղափարին: Այս ճանապարհով Ռուսաստանը արդեն գնացել է 5 բլոկի մասով, և մենք պատրաստ ենք առաջարկել մեր ողջ ուենցած փորձը Հայաստանին», - ասաց նա: