28/02/2020 13:20
ԱՄՆ-ն անհանգստացած է թուրք-սիրիական բախումներով
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել թուրքական և սիրիական զորքերի միջև բախումների կապակցությամբ և հայտարարել, որ աջակցում են Անկարային այս իրավիճակում: Այս մասին հինգշաբթի ТАСС-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք լուրջ անհանգստություն ենք հայտնում Սիրիայում թուրքական զորքերի վրա հարձակման կապակցությամբ և կանգնած ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի՝ Թուրքիայի կողքին», - ասել է դիվանագետը:
«Մենք կապ ենք պահպանում թուրքական իշխանությունների հետ», - հայտարարել են Պետքարտուղարությունից: