29/02/2020 14:06
Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 800 կրակոց.ՊԲ
Փետրվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: