29/02/2020 13:00
Դատախազն ասաց՝ «ոչ մեկը չի կարող վիճել, որ 2008-ին սահմանադրական կարգը տապալելը հանցագարծութուն չի եղել», ես կարող եմ. Օրբելյան
Երբ 300.1 հոդվածն ենք կարդում, պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:
«Սա կետերից մեկն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն ասում էր՝ «չեմ հասկանում՝ ի՞նչ պետք է հասկանամ, դատախազությունն ի՞նչ է ապացուցելու, որ եկել ասում եք՝ «ես կապացուցեմ, ես կապացուցեմ», մինչև «ես կապացուցեմը» ասեք հասկանամ՝ ի՞նչ պետք է ապացուցեք, որ տեսնեմ՝ ապացուցում եք, թե չէ», - ասաց Օրբելյանը:
Խոսելով մեղադրական եզրակացության մասին՝ Օրբելյանն ասաց, որ դատախազը 3 հատորանոց մեղադրական եզրակացություն է ներկայացրել, մինչդեռ պարզ չի եղել, թե ինչ նպատակ է ունեցել ապացուցելու, դրա համար էլ դատավորը դիմել է Սահմանադրական դատարան:
«Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել դատարանի դիմումը, դիմել է ՄԻԵԴ, Վենտիկ, որպեսզի իրենք էլ օգնեն հասկանալ այս տեքստը հստակ է, թե հստակ չէ», - ասաց նա:
Օրբելյանը նաև նկատեց, որ միանշանակ է՝ 300.1-ը նոր հանցագործություն է.
«Դատախազը, որը շատ վստահ դատարանում ասեց՝ «ոչ մեկը չի կարող վիճել, որ 2008 թվականի Սահմանադրական կարգը տապալելը հանցագարծութուն չի եղել և այսօր էլ հանցագործություն չէ», ես պնդում եմ, որ ես եմ այն անձանցից մեկը, որը վիճում է՝ ո՛չ 2008-ին, ո՛չ այսօր Սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէր», - ընդգծեց նա: