29/02/2020 13:13
Կանադայում կորոնավիրուս են հայտնաբերել Եգիպտոսից ժամանած տղամարդու մոտ
Կանադայի Օնտարիո նահանգում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք: Տարեց տղամարդը նոր էր ժամանել Եգիպտոսից, ասվում է տեղական Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալով՝ Եգիպտոսում նախկինում հայտնաբերվել էր նոր տեսակի կորոնավիրուսի միայն մեկ դեպք:
Օնտարիոյի առողջապահության նախարարությունը նշում է, որ նահանգում գրանցվել է COVID-19 վարակի միայն ութ դեպք: Առաջին երեք վարակվածների թեստերը երկու անգամ ցույց են տվել բացասական արդյունք, նրանք վերականգնվել են կորոնավիրուսից: