29/02/2020 11:14
«Վերնատուն» ակումբում քննարկվել են Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները
Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներ ու փորձագետներ։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Օրվա զարգացումներին համահունչ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։ Քննարկման հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանային խմորումների հետևանքով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վրա։
Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, արտաքին քաղաքական ազդակները։