29/02/2020 16:16
Թուրքիան բացել է ԵՄ-ի հետ սահմանները փախստականների համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը բացել է Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար:
«Մենք վաղուց էինք ասում, որ պարտավոր չենք ընդունել նման թվով փախստականների: Դուք մեզ օգնություն էիք, սակայն ոչինչ չեք անում, և ահա մենք երեկ բացեցինք մեր սահմանները: Արդեն 18 հազար փախստական է անցել, իսկ այսօր գուցե անցնի 25-30 հազարը, և մենք այլևս մեր դռները չենք փակի, որովհետև ԵՄ-ն պետք է պահի իր խոստումը», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում: