29/02/2020 11:50
Կորոնավիրուսով վարակված իրանցու հետ շփված անձանց Մոսկվայում հոսպիտալացրել են
Հինգ անձ, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակված Իրանի քաղաքացու հետ, Մոսկվայում հոսպիտալացվել են, նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել, հայտնում են կորոնավիրուսի իրավիճակի մոնիտորինգի և վերահսկման գործառնական շտաբում:
Փետրուարի 20-ին, իրանցին Մոսկվայով տարանցմամբ Թեհրանից Շանհայ էր թռչում: Ավելի ուշ Չինաստանում նրա մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:
«Այս պահի դրությամբ հայտնաբերվում են այն անձինք, ովքեր սերտ կապ են ունեցել վարակվաի հետ և պարզվում է նրանց գտնվելու վայրը: Երեքն արդեն լքել են Ռուսաստանի Դաշնության տարածքը, հինգ մարդ հոսպիտալացվել է թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցում», - հայտնել են РИА Новости-ին: