01/03/2020 11:18
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսովի առաջին դեպքի հետ. «Քաղաքացիական պայմանագիր»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
«Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը», - հաղորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը: