01/03/2020 12:16
Ունենք ընդամենը կորոնավիրուսի մեկ բերովի դեպք, որը մեզ նոր քայլեր անելու է դրդում. Արսեն Թորոսյան
Այն, ինչ տեղի է ունեցել, տեղավորվում է հիվանդությունների սահմաններ չունենալու սկզբունքների շրջանակներում, և որևէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի տարածման հանգամանքից, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք ընդամենը մեկ բերովի դեպք, որը մեզ նոր քայլեր անելու է դրդում։ Սակայն նաև կարող եմ փաստել, որ որևէ հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում՝ նույնիսկ ինքն իր համար։ Վարակված անձի նկատմամբ բուժական միջամտություն չի իրականացվում, նա պարզապես մեկուսացված է», - ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Իրանից Հայաստան երկու չվերթերից առաջին ինքնաթիռում եղել է 52, երկրորդում՝ 82 ուղևոր։
Ինչ վերաբերում է Իրանից բեռնափոխադրումներին, նախարարը հավաստիացրեց, որ գործընթացն իրականացվում է պատշաճ հսկողությամբ։