01/03/2020 15:50
Կորոնավիրուսը չի կարող տարածվել օդով երկար հեռավորությունների վրա
Փռշտոցի կամ հազի ժամանակ արտանետված կաթիլները՝ հիվանդի բերանից թռչում են ոչ ավելի, քան 1 մետր հեռավորության վրա, ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության մեջ:
«Ցանկացած շնչառական վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հեռու մնալ բոլոր այն մարդկանցից, որոնց մոտ նկատվում է հազ կամ ջերմություն: Ինֆեկցիայից զերծ մնալու լավագույն միջոցը ձեռքերի սպիրտ պարունակող միջոցով մշակումն է կամ օճառով և ջրով լվանալը», - նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ:
ԱՀԿ-ն հայտնում է նաև, որ կորոնավիրուսները չեն կարող տարածվել օդով մեծ հեռավորությունների վրա:
«Վարակումը կարող է առաջանալ վարակված մակերեսի հետ շփումից հետո ձեռքով աչքերին, բերանին կամ քթին դիպչելով: Ինֆեկցիայից զերծ մնալու լավագույն միջոցը ձեռքերի սպիրտ պարունակող միջոցով մշակումն է կամ օճառով և ջրով լվանալը»,- նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ: