01/03/2020 15:27
Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դադարեցվում են պարապմունքները
Կորոնավիրուսի հետ կապված ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 2-ին և կտևեն մինչև մարտի 8-ը ներառյալ, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։
«Դա թույլ կտա թոթափել լարված իրավիճակը։ Որոշումը վերաբերվում է դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին», - նշեց Հարությունյանը։