01/03/2020 13:14
Սառը եղանակին դրսում մնալը կամ կոկաինի ընդունումը չի օգնի ոչնչացնել նոր կորոնավիրուսը. ԱՀԿ
Ցուրտ և ձնառատ եղանակին դրսում մնալը չի օգնի ոչնչացնել նոր կորոնավիրուսը (2019-nCoV), ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ:
«Առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36.5-ից 37-ի սահմաններում է՝ անկախ միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից: Հետևաբար, հիմք չկա ենթադրելու, որ ցուրտ եղանակին դրսում մնալը օգնում է պայքարել նոր կորոնավիրուսով վարակի կամ այլ հիվանդությունների դեմ: Նոր կորոնավիրուսով վարակը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ձեռքերի՝ սպիրտ պարունակող միջոցով մշակումն է կամ օճառով և ջրով լվանալը», - նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ:
ԱՀԿ-ն նաև ընդգծում է, որ կոկաինի ընդունումը չի օգնի պաշտպանվել վարակից և կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Կոկաինը կախվածություն առաջացնող թմրանյութ է: Դրա օգտագործումը առաջացնում է վտանգավոր հետևանքներ և վնասակար է առողջության համար: