01/03/2020 15:00
Նոր կորոնավիրուսը (2019-nCoV) չի փոխանցվում մոծակների խայթոցների միջոցով
Նոր կորոնավիրուսը (2019-nCoV) չի փոխանցվում մոծակների խայթոցների միջոցով, ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ:
«Սա շնչառական վիրուս է, որը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այսինքն՝ հիվանդի շնչուղուց ազատված կաթիլներ շնչելիս, օրինակ, հազի կամ փռշտոցի միջոցով, ինչպես նաև թքի կաթիլների կամ քթից գոյացության միջոցով: Այս պահի դրությամբ տեղեկատվություն չկա 2019-nCoV վիրուսը մոծակների խայթոցների միջոցով փոխանցելու հնարավորության վերաբերյալ: Ինֆեկցիայից պաշտպանվելու համար հարկավոր է հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ունեն հազ կամ ջերմություն, ինչպես նաև պահպանել ձեռքի և ռեսպիռատորային հիգիենայի կանոնները», - ասվում է ԱՀԿ խորհրատվության մեջ: