01/03/2020 13:28
Մետաղադրամներին կամ բանկային քարտին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շատ ցածր է
Առարկաներին, ներառյալ՝ մետաղադրամներին, թղթադրամներին կամ բանկային քարտերին դիպչելու պատճառով նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվելու ռիսկը շատ ցածր է, ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ:
«Նախնական տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսը կարող է մի քանի ժամ շարունակ կենսունակ մնալ մակերեսների վրա: Ցանկացած առարկա կարող է վարակվել նոր կորոնավիրուսով, եթե հիվանդ մարդը փռշտում կամ հազում է դրա վրա կամ շոշափում այն: Ձեռքի հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում, նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկը՝ առարկաներին դիպչելու հետևանքով, շատ ցածր է», - նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ: