01/03/2020 15:31
Արդյոք անվտանգ են Չինաստանից ստացված նամակները կամ ծանրոցները՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված
Անվտանգ է Չինաստանից նամակներ կամ ծանրոցներ ստանալը, ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածած Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ:
«Չինաստանից փաթեթներ ստանալով՝ Ձեզ չի սպառնում նոր կորոնավիրուսով վարակում: Ավելի վաղ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսները երկար չեն մնում այնպիսի իրերի վրա, ինչպիսիք են ծրարները կամ փոստային ծանրոցները», - ասվում է խորհրդատվության մեջ: