02/03/2020 16:23
Կորոնավիրուսի պատճառով մինչև մարտի 22-ը ներառյալ չեղարկվում են Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները
«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը կորոնովիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները.
«Պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև՝ հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:
Ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների», - ասված է ընկերության հայտարարության մեջ: