02/03/2020 16:19
Էրդողանը մարտի 5-ին կայցելի Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին կայցելի Ռուսաստան, հաստատել են Թուրքիայի առաջնորդի վարչակազմում, փոխանցում է «Reuters»-ը:
Նշվում է, որ այցը կլինի մեկօրյա:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կարող են հանդիպումներ ունենալ Մոսկվայում մարտի 5-ին կամ 6-ին:
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներն ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել:
Նրանք ընդգծել են Սիրիայի հյուսիս-արևմտյան իրավիճակի կարգավորման համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդատվությունները և մշակել բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը: