02/03/2020 14:54
Բելգիան հաստատել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը
Բրյուսելի առողջապահության նախարարությունը հաստատել է Բելգիայում կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը, գրում է «Le Soir»-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Ալեն Մարոնին:
Նա Բրյուսելի բնակիչ է, որը վերջերս վերադարձել է «ռիսկի գոտուց»:
Այժմ բժշկական ծառայությունները փնտրում են բոլոր նրանց, ովքեր վերջերս շփովել են նրա հետ:
Մեկ օր առաջ պաշտոնյաները հաստատել են երկրում վարակի երկրորդ դեպքը: