02/03/2020 15:29
Գերմանիայի 150 բնակիչ վարակվել է կորոնավիրուսով
Գերմանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 150 մարդու: 86 հիվանդ երկրի արևմուտքում է՝ Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա դաշնային հողում:
Մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ փակվել են այս երկրում՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, քանի որ այն հայտնաբերվել է որոշ կրթական հաստատությունների աշխատակիցների շրջանում: