02/03/2020 16:08
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, գրանցվել է մահվան 66 դեպք, հայտնում է Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:
«Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1501 դեպք», - ասված է հաղորդագրության մեջ: Նաև նշվում է, որ «հիվանդության զոհերի թիվը հասել է 66-ի»:
Ավելի վաղ հաղորդվել էր 978 հիվանդացածի և 54 մահացածի մասին: