02/03/2020 15:14
Լուվրի թանգարանը փակ կմնա կորոնավիրուսի վերաբերյալ խորհրդակցությունների պատճառով
Փարիզի Լուվրն արդեն երկու օր է փակ է՝ «COVID-19» կորոնավիրուսի հետ կապված աշխատակազմի խորհրդակցությունների պատճառով: Աշխատանքը վերսկսելու որոշում դեռ չկա:
Երեկ՝ մարտի 1-ին, աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն ամբողջ օրը փակ էր, տեղի էր ունենում աշխատակազմի հանդիպում: Այսօր պետք է տեղի ունենար աշխատողների և արհմիության հանդիպումը:
Լուվրը պետք է բացվեր 9:00-ին, սակայն մուտքի մոտ հայտնվել էր գրություն, որ թանգարանի բացումը «հետաձգվում է»: Լուվրի մերձակայքում ձևավորվել են հերթեր, հայտնում է «Reuters»-ը:
Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 130 դեպք: