02/03/2020 12:15
Զինծառայողների մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր սմարթֆոն. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ չթույլատրված հեռախոսների տրամադրումից
Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ, այս մաիսն Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանութան նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,-գրել է ՊՆ խոսնակը։