02/03/2020 15:57
Մոսկվայից Պեկին թռչող օտարերկրացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Փետրվարի 29-ին Մոսկվայից Պեկին մեկնած օտարերկրացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ, հայտնում է Չինաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
Ուղևորը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից «Աերոֆլոտի» չվերթներով տարանցմամբ թռչել էր Իրանից, հայտնում է «Интерфакс»-ը:
Այդ հիվանդի հետ նույն չվերթով թռչող բոլոր ուղևորները տեղափոխվել են հատուկ մեկուսարան՝ բժշկական զննում անցնելու համար:
Դեսպանությունից հայտնում են, որ ռուս ուղևորներից ոչ մեկն այս պահին «COVID-19»-ի որևէ ախտանիշ չի ունեցել: