02/03/2020 14:08
2020-ի Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականի
2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կարող են տեղի ունենալ առանց հանդիսականի: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը:
Ըստ աղբյուրի՝ նման որոշման հնարավոր ընդունման պատճառը մահացու կորոնավիրուսի տարածումն է:
Դրա պատճառով Խաղերը կարող են ցուցադրվել միայն հեռուստատեսային հեռարձակումներով:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: