02/03/2020 14:51
Ի դեմս Ջորջ Սորոսի գործունեության՝ ժողովուրդների դեմ տոտալ բարոյական պատերազմ է տարվում. մոլդովացի քաղաքական գործիչ
Մոլդովացիները պետք է հասկանան, որ ի դեմս Ջորջ Սորոսի գործունեության՝ իրենց դեմ տոտալ բարոյական պատերազմ է տարվում, Մոլդովայի ազգային համալսարանում «Օլիգարխ Ջորջ Սորոսի ցանցի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները. հայկական փորձը» թեմայով մամուլի ասուլիսին ասաց մոլդովացի քաղաքական գործիչ և լրագրող, Մոլդովայի ազգային համալսարանի ներկայացուցիչ Յուրի Ռոշկան։
«Սա պայքար է Աստծու դեմ, նրա օրենքների և մարդու դեմ։ Սորոսն ընդամենն այս պատերազմի գործիքն է։ Աբորտները, որ տարիներ առաջ արգելված էին, այժմ չեն համարվում մանկասպանություն, Սորոսի ցանցը պայքարում է հանուն մարմնավաճառության, թմրանյութերի լեգալիզացման», - ասաց բանախոսը՝ հույս հայտնլով, որ Սորոսի ցանցի դեմ երկրների համատեղ պայքարը կարող է շոշափելի արդյուքններ տալ։
Անդրադառնալով Սորոսի ցանցից սնվող լրատվամիջոցներին՝ Յուրի Ռոշկան նկատեց՝ նրանք, անկախ իրենց կամքից, ստիպված են տարածելու կառույցի թեզերը, և պետք է հասնել դրանց գործունեության դադարեցմանը՝ որքան էլ խոսքի ազատությունը գերակա արժեք է։