02/03/2020 10:38
Իսրայելում սկսվել են խորհրդարանի արտահերթ ընտրությունները
Քնեսետի 23-րդ արտահերթ ընտրություններն անցկացվում են երեքշաբթի Իսրայելում:
Երկրում գործելու է 10.840 ընտրատեղամաս: Նրանց մեծ մասը բացվել է տեղական ժամանակով առավոտյան 7-ին (Երևանի ժամանակով 9:00-ին) և բաց կլինի մինչև երեկոյան ժամը 10-ը:
Ընտրողների ցուցակներում ընդգրկված է ավելի քան 6,4 միլիոն մարդ, բայց քվեարկելու իրավունք ունեցողների մոտ կես միլիոն իսրայելցիներ մշտապես բնակվում են արտերկրում և չեն մասնակցում ընտրություններին:
Մոտ երեք տասնյակ քաղաքական կուսակցություններ և դաշինքներ են մասնակցում Քնեսեթի ընտրություններին՝ հավակնելով խորհրդարանում 120 տեղի: