02/03/2020 16:40
Ամերիկացի վերլուծաբանները 2020 թ. համար hամաշխարհային տնտեսության փլուզում են կանխատեսում. պատճառը կորոնավիրուսն է
«Bank of America» (BofA) կանխատեսում է ներկայացրել 2020 թվականի համար համաշխարհային տնտեսության վիճակի վերաբերյալ: Ըստ բանկի մասնագետների՝ համաշխարհային տնտեսության համար ընթացիկ տարին 2009 թվականից ի վեր առաջին անգամ վատթարագույնը կլինի, հայտնում է bankofamerica.com-ը:
Համախառն ներքին արդյունքի գլոբալ աճը կանխատեսվում է, որը 2020 թվականին մինչև 2,8 տոկոս կդանդաղի, ինչը BofA «Global Research»-ի գնահատականներով՝ 2009թ.-ի 3 տոկոսից առաջին անգամ ցածր կլինի:
Հիմնական պատճառը՝ կորոնավիրուսի բռնկումն է, որը հանգեցրել է Չինաստանում տնտեսական գործունեության անկմանը, քանի որ հիվանդությունը մեծ ծավալներով տարածվում է:
BofA-ի տնտեսագետներն ասում են, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, քաղաքական անորոշությունը և թուլությունը Ճապոնիայում և Հարավային Ամերիկայի որոշ հատվածներում նույնպես հանդիսանում են «մեծ կողմնակի ազդեցության» մաս, որն ազդում է արտադրության ծավալների վրա:
«Չինաստանում շարունակվող ընդհատումները պետք է վնաս հասցնեն մատակարարման համաշխարհային ցանցին: Թույլ տուրիստական հոսքերն Ասիայի համար ևս մեծ խոչընդոտ կլինեն: Շատ երկրներում հնարավոր են բռնկման սահմանափակումներ, ինչպես Իտալիայում, ինչը կհանգեցնի կարանտինի ավելացմանն ու վստահության անկմանը», - նշում է BofA-ի տնտեսագետ Ադիթյա Բհավենը:
Դանդաղեցման շրջանակում BofA-ն նաև տեսնում է Չինաստանի աճը 2020 թվականին 5,2 տոկոսով՝ 2019թ.-ի 5.9 տոկոսի դիմաց:
Համաշխարհային ՀՆԱ-ն, բացառությամբ Չինաստանի, ակնկալվում է, որ կաճի ընդամենը 2,2 տոկոսով, ինչը նույնպես ամենացածրն է՝ անկումից հետո:
Ընկերության տնտեսագետները չեն կարծում, որ կորոնավիրուսը կվերածվի գլոբալ համաճարակի: Փոխարենը՝ նրանք դա դիտարկում են որպես դանդաղեցման ավելի լայն միտման մաս, որն առաջացել է բազմաթիվ գործոններից, որոնք կարող են խորացվել այս տարվա ԱՄՆ նախագահի ընտրություններով և Չինաստանի հետ առևտրային լարվածության շարունակականության հնարավորությամբ:
«Նախագահական առաջիկա ընտրությունները բարդությունների ևս մեկ մակարդակ են ավելացնում, քանի որ ԱՄՆ առևտրային քաղաքականությունը, հավանաբար, զգալիորեն կփոխվի Դեմոկրատ նախագահի օրոք», - գրել է Բհավեն:
Նա նշել է, որ նման «անորոշությունները», որպես կանոն, ունեն «հետաձգված, մեծ և երկարատև» հետևանքներ: