03/03/2020 15:16
Ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց առաջնությանը մասնակցել է 48 մարզիկ
Երևանում տեղի է ունեցել ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց առաջնութունը։
Առաջնությունն անց է կացվել արագ ժամանակակարգով (5+3 ռապիդ): Մրցույթին մասնակցում էին հանրապետության 48 ուժեղագույն շաշկիստները՝ Երևանից, Կապանից, Գեղարքունիքից և Կոտայքից:
Մասնակիցներից 6-ը սպորտի վարպետներ են, 23-ը՝ վարպետության թեկնածուներ:
Մրցույթում 1-ին տեղը գրավել է Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը՝ Մարատ Ղուլյանը, իսկ բրոնզե մեդալին արժանացել է Հարություն Եղիազարյանը (մարզիչ՝ Նշան Ալավերդյան):
Նշենք նաև, որ այս տարվա ապրիլի 25-ին Հայաստանում տեղի կունենա պատանիների և աղջիկների շաշկու Եվրոպայի առաջնությունը և աշխարհի գավաթի խաղարկությունը: