Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործը կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները

04/03/2020 17:20

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործը կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները


Երևանի դատարանը մարտի 3-ին չի կարողացել որոշում կայացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, որը պահանջում էր կարճել քրեական գործը, գրում է «Կոմերսանտը»։ 

Դատավորը դադար էր վերցրել «քննելու գործի բոլոր հանգամանքները և ապացույցները»: Իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստվում են այն բանին, որ միջնորդությունը մերժվելու է, իսկ գործընթացը, որը սկսվել է գրեթե երկու տարի առաջ, կշարունակվի ևս մի քանի տարի: Ռոբերտ Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերից մեկը։ 

Սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով լսումները, որով, բացի Ռոբերտ Քոչարանից, անցնում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը՝ ընթանում են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Մարտի 3-ի նիստին, ինչպես և բոլոր նախորդներին, ներկա էին նախկին նախագահի և՛ համախոհները, և՛ ընդդիմախոսները:

Վերջիններս ամբաստանյալներին մեղավոր են համարում 2008 թվականի մարտի իրադարձությունների համար:

Տասներկու տարի առաջ հայկական մայրաքաղաքում ուժով ցրվել է ընդդիմության հանրահավաքը, որի մասնակիցները համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքների հետ (այն ժամանակ Սերժ Սարգսյանը հաղթել էր Լևոն Տեր-Պետրոսյանին): Բախումների հետևանքով մարդիկ էին զոհվել: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որին իր ընդդիմադիր գործունեությունը երկու տարվա ազատազրկում էր արժեցել։ 

Նրանք, ովքեր եկել են դատարան Ռոբերտ Քոչարյանին և մյուս մեղադրյալներին սատարելու համար, միշտ զբաղեցնում են ամբաստանյալի առջև դրված աթոռները: Նրանց հակառակորդները տեղակայվում են դատախազության համար նախատեսված հատվածում: Երբ պարոն Քոչարյանին բերել են դահլիճ, համախոհները ոտքի են կանգնել և նրան դիմավորել ծափերով, իսկ հակառակորդները՝ դատապարտող բղավոցներով և սուլոցով:

Նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է դիտարկեր քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։ Նույն խնդրանքով դիմել էին նաև մյուս ամբաստանյալների փաստաբանները: Բայց տիկին Դանիբեկյանը որոշել է ոչ մի որոշում չկայացնել:

«Պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգել՝ մինչև գործի բոլոր հանգամանքները պարզվեն, և ապացույցները քննվեն», - որոշեց տիկին Դանիբեկյանը:

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել մեկ այլ նախաձեռնությամբ. Նրանք Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ են հայտարարել: Դրա պատճառներից մեկը նախկին նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանն, անվանել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արած հայտարարությունը: Վերջինս հարցազրույցներից մեկում նախկին նախագահի նկատմամբ գործընթացին մասնակցած գործընկեր դատավորներին փաստացի մեղադրել էր երկրի քաղաքական ղեկավարության հրամանները կատարելու համար:

«Իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները նման լինեն Արմեն Դանիելյանին և Աննա Դանիբեկյանին», - ասել էր ԲԴԽ ղեկավարը (Արմեն Դանիելյանն անցյալ տարվա հուլիսին Ռոբերտ Քոչարյանի խափան,ման միջոց էր ընտրել կալանքը):

Սակայն ինքնաբացարկի մասին որոշման միջնորդություն այդ օրը նույնպես չէր ընդունվել: Այս հարցը հնարավոր է լուծում ստանա մինչև շաբաթվա վերջ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի ակնկալում, որ միջնորդությունների վերաբերյալ հաջողությունների կհասնի:

Ավելին՝ փաստաբան Արամ Վարդևանյանը չի բացառում, որ գործընթացը, որը սկսվել է 2018 թ.-ին, նույնքան, եթե ոչ ավելի կերկարաձգվի:

«Դա կարող է տևել առնվազն երկու տարի: Պետք է հիշել, որ մեղադրող կողմը և հետաքննության կողմն այնպիսի մասշտաբային գործ են հարուցել, որ հնարավորություն չկա, որ այն երկար ժամանակ չքննվի», - «Կոմերսանտ»-ին ասել է փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկա: Նրանք բոլորը պետք է լսվեն, ինչը նույնպես կազդի գործի քննության ժամկետի վրա:

Հարցին՝ կարո՞ղ են Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցը փոխել, Արամ Վարդևանյանը դժվարացավ պատասխանել:

Ըստ նրա՝ փաստաբանները մի քանի անգամ առաջարկել են, որ դատարանը իրենց պաշտպանյալին ազատի նախնական կալանքից գրավի դիմաց (Հայաստանում գոյություն չունի տնային կալանք հասկացություն), բայց դատավորը մերժեց այդ հայցը:
«Կոմերսանտ»-ի զրուցակիցը խոստացել է, որ առաջիկայում պաշտպանությունը դատարանին կներկայացնի ՀՀ երեք նախկին վարչապետներից երաշխավորագրեր:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը բացառապես Հայաստանի ներքին գործը չէ: Մոսկվան ի սկզբանե ուշադիր հետևում էր բարձր մակարդակի գործընթացին՝ կապված այն քաղաքական գործչի հետ, որը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ գործընթացը 2018 թ.-ին սկսվել է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ այն նպատակ չունի քաղաքական նկատառումներով նախորդներին հետապնդել»:

Հատկանշական է, որ երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվեց քրեական գործ, Վլադիմիր Պուտինը զանգահարեց նրան և շնորհավորեց ծննդյան օրվա կապակցությամբ:

Անցած հոկտեմբերին, երբ Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Ռուսաստանի ղեկավարը հանդիպեց ՀՀ նախկին նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Լևոնի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, և բոլորն այն մեկնաբանեցին որպես աջակցության դրսևորում:

«Նման մարդը, որը մեծ երկրի նախագահ է, երբ շնորհավորում է իմ հայրիկի ծննդյան տարեդարձը, Նոր տարին, հանդիպում է մեզ հետ, հավանաբար հասկանալով, որ մեր իշխանություններին դժվար թե դա դուր գա ... Սա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ է: Եվ ինչ ընկեր», - ասաց Լևոն Քոչարյանը «Կոմերսանտ»-ին:

Կրեմլում «Կոմերսանտ»-ի իրազեկ զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ գործընթացը համարում է քաղաքական: Ըստ նրա՝ Մոսկվան բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը Հայաստանի իշխանություններին:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը նշել է, որ եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրավիճակը իրավական հարթության շրջանակում չլուծվի, ապա նրա ձերբակալությունը կարող է վերածվել ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների ամենաարդիական խնդիրներից մեկի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան Այսօր, 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի Այսօր, 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն Այսօր, 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Այսօր, 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին Այսօր, 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան Այսօր, 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է Այսօր, 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Այսօր, 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում 14/11/2024 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը 14/11/2024 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը 14/11/2024 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է 14/11/2024 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) 14/11/2024 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ 14/11/2024 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը 14/11/2024 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան 14/11/2024 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) 14/11/2024 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 14/11/2024 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» 14/11/2024 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  14/11/2024 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը 14/11/2024 15:23 Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը 14/11/2024 15:21 Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է 14/11/2024 15:17 Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով 14/11/2024 14:53 Չի կարելի գիշեր-ցերեկ ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր ու ամեն օր պետք է դրա մասին խոսենք», ո՛չ. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 14/11/2024 14:42 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/11/2024 14:34 Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ 14/11/2024 14:28 Հրազդանում կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը