04/03/2020 13:47
Բելառուսում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 6-ի
Կորոնավիրուսով վարակի ևս երկու դեպք է հաստատվել Բելառուսում, հայտնում են երկրի Առողջապահության նախարարությունից:
Երեքշաբթի երեկոյան հաղորդել է Բելառուսում կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքի մասին: Այնուհետև գերատեսչության մամուլի ծառայությունից հաղորդել են , որ ևս երկու հիվանդի մոտ կորոնավիրուս է կասկածվում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանց անալիզները դրական են եղել:
Հստակեցվում է, որ կորոնավիրուսով վարակի չորս դեպք է գրանցվել Մինսկում, երկուսը` Վիտեբսկում: