04/03/2020 15:10
Միայն այն, որ վարչապետ Փաշինյանը երդվյալ հակակոռուպցիոնիստ է, դեռ չի նշանակում, որ առաջիկայում որևէ քաղաքական ուժ չի վերադառնա հին ավանդույթներին. Տաթևիկ Հայրապետյան
Լինել պետական պաշտոնյա՝ նշանակում է լինել մաքսիմալ թափանցիկ, ընդ որում՝ դա տարածվում է ոչ միայն տվյալ պաշտոնյայի, այլև նրա մերձավոր ազգականների վրա, ԱԺ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Հաճելի՞ է դա, իրականում երկու տարվա պետական պաշտոնյայի փորձով պիտի ասեմ՝ այդքան էլ հաճելի չէ, երբ քո եկամուտները հանրային են կամ ժողովրդական լեզվով ասած՝ «բլորը հաշվում են քո փողերը», բայց, ստանձնելով այս առաքելությունն, ունենք բազմաթիվ պարտավորություններ, և դրանցից մեկը հաշվետու լինելն է քաղաքացիների առաջ, հատկապես երբ մեր աշխատավարձերը ձևավորվում են քաղաքացիների հարկերրից: Պիտի լինենք մաքիսմալ թափանցիկ թե՛ եկամուտների, թե՛ ձեռք բերած գույքի առումով», - ասաց Հայրապետյանը:
Նա նկատեց, որ տասնամյակներ շարունակ բազմաթիվ պաշտոնյաներ դիզել են ունեցվածքներ, որոնք կամ իրենց բարեկմաների կամ էլ առհասարակ իրենց հետ ազգակցական կապ չունեցողների անուններով են գրանցել: Պատգամավորի խոսքով՝ օրենքի ընդունումը թույլ կտա բացառել նման իրավիճակների կրկնությունը.
«Միայն այն, որ վարչապետ Փաշինյանը երդվյալ հակակոռուպցիոնիստ է, դեռ չի նշանակում, որ առաջիկայում որևէ քաղաքական ուժ կամ ղեկավար չի վերադառնա հին ավանդույթներին, այս օրենքով հնին իրավական գնահատական ենք ուզում տալ ու բացառել դրա կրկնությունը», - ասաց Հայրապետյանը: