04/03/2020 16:07
Աֆղանստանում ավելի քան 20 ուժային է զոհվել թալիբների հարձակման հետևանքով
Աֆղանստանի զինված ուժերի ավելի քան 20 ծառայող և ոստիկան է սպանվել Քունդուզի նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհների հետևանքով, հայտնել են տեղական աղբյուրներ:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թալիբների ղեկավար մոլլա Աբդուլա Ղանի Բարադարին կոչ է արել մասնակցել ներաֆղանական բանակցություններին: Նաև նա «ընդգծել է բռնության կրճատումը շարունակելու անհրաժեշտությունը»:
Ըստ աղբյուրների՝ թալբները հարձակվել են երկու հսկիչ անցակետի վրա Քունդուզ քաղաքի մերձակայքում:
Աֆղան զինվորականների և «Թալիբանի» զինյալների միջև ընդհարումների հետևանքով զոհվել է 18 զինվոր և երեք ոստիկան: Թալիբների կողմից զոհվածների մասին տեղեկատվություն չկա: Աղբյուրն ավելացրել է, որ ևս 10 զինվորականի թալիբները գերի են վերցրել: